Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի նախագահ դառնալու հավակնություն նույնպես չունի. Դավիթ Հարությունյան

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի նախագահ դառնալու հավակնություն նույնպես չունի. Դավիթ Հարությունյան
17.07.2015 | 21:27

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել է, որ Սահմանադրությունը փոխելուց հետո ինքը Ազգային ժողովի նախագահ չի դառնալու։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ նախագահը հայտարարել էր նաև, որ իր երկրորդ պաշտոնավարումից հետո չի ձգտելու ոչ վարչապետի, ոչ էլ նախագահի պաշտոնին։ «Նոր Սահմանադրությունը հերքեց կարծիքը, թե գործող նախագահն իր վերարտադրության հարցն է լուծում: Եթե անգամ չխոսենք նախագահի քաղաքական հայտարարության մասին, որ չի պատրաստվում զբաղեցնել վարչապետի կամ նախագահի պաշտոնը, այսօր հատուկ թերահավատների համար նա հայտարարեց, որ, իհարկե, Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ևս չի զբաղեցնի: Հետևաբար, սա վերարտադրության ցանկության մասին չի խոսում»,- ասաց Հարությունյանը:

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ